Հայ ժողովրդի ազատագրական պայքարը օտար նվաճողների դեմ (XII-XIV դարեր)

Պայքար սելջուկ-թուրքերի դեմ։ XI դարի վերջին սելջուկյան պետությունն սկսեց աստիճանաբար թուլանալ։ Զուգահեռաբար նկատվեց Հայաստանի հյուսիսային հարևանի՝ Վրաստանի հզորացման գործընթացը։ 1065թ. Կարսի թագավոր Գագիկ Աբասյանը, վախենալով թուրքերից, իր թագավորությունը հանձնեց Բյուզանդիային, և ինքը հեռացավ Փոքր Ասիա։ Սյունիքի ու Տաշիր-Ձորագետի թագավորությունները շարունակեցին պահպանել իրենց գոյությունը և, օգտվելով սելջուկների թուլացումից, վերականգնեցին իրենց տիրույթները։ Հայաստանի հարավում՝ Սասունում, պահպանվում էր Թոռնիկյանների իշխանությունը։


Սելջուկյան պետություն մասնատման հետևանքով Հայաստանում առաջացման մահմեդական իշխանություններ։ Դեռ 1064թ. գրավված Անին հանձնվել էր Շադդադյաններին։ Շադդադյաններից բացի, ստեղծվեց նաև Շահ-Արմենների ամիրայությունը Հայաստանի հարավում՝ Խլաթ կենտրոնով։ Պատմական Ուտիքում ձևավորվեց Գանձակի աթաբեկությունը։
Այս մահմեդական իշխանությունների դեմ XI դարի վերջից համատեղ պայքարի դուրս եկան հայերն ու վրացիները։ Հայ-վրացական հարաբերությունները ջերմացան հատկապես վրաց Դավիթ Շինարար (1089-1125թթ.) թագավորի օրոք։ Վերջինս Հայաստանից Վրաստան արտագաղթող հայերի համար կառուցել տվեց Գորի քաղաքը։ Դավիթի շուրջը համախմբվեցին բազմաթիվ հայ իշխաններ՝ իրենց զինական ուժերով։ Հայ զորահրամանատարների ներկայությունը վրացական արքունիքում ավելի էր բարձրացնում Վրաստանի՝ որպես քրիստոնյա հարևանի հեղինակությունը սելջուկների լծից ազատվել ցանկացող հայ ժողովրդի ազքում։ Այսպիսի պայմաններում հայերը հաճախ ապստամբում էին և օգնության նպատակում դիմում վրաց թագավորներին։

Запись опубликована в рубрике Պատմություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий