Օզոնի շերտի քայքայումը

Օզոնի շերտի նշանակությունը և ձևավորումը։ Մթնոլորտում օզոնի ընդհանուր քանակությունը մեծ չէ՝ մոտ 3,3 մլրդ տոննա, սակայն մարդու և մյուս կենդանի էակների համար կենսականորեն անհրաժեշտ է, քանի որ պաշտպանում է ուժեղ կարճալիք ուլտրամանուշակագույն ճառագայթներից և էապես նպաստում է մեր մոլորակի ջերմային ռեժիմի կայունացմանը։ Օզոնը թթվածնի գոյության ձևերից մեկն է՝ թթվածնի եռատոմը (O3): Օզոնը հիմնականում առաջանում է ու կուտակվում վերնոլորտում, թթվածնի մոլեկուլի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանքով։
Читать далее

Рубрика: էկոլոգիա | Оставить комментарий

Դաս 6. Երջանկություն

Առաջին հայացքից թվում է, թե երջանկության հարցը բարոյական չէ, քանի որ այն վերաբերում է անհատներին և չունի հասարակական նշանակություն։ Բայց երջանկությունը պատասխանն է այն հարցի, թե որն է լավ կյանքը, և մարդն ինչի պետք է ձգտի։
Երջանկության հարցը մշտապես հուզել է մարդուն։ Շատերի կարծիքով՝ երջանիկ լինելը կյանքի գերագույն նպատակն է։ Երջանկությունը և դրան հասնելու աղիները եղել են նաև բարոյագիտության առաջին խնդիրներից մեկը։

Читать далее

Рубрика: Հասարակագիտություն | Оставить комментарий

Սուրբ Գրիգոր եկեղեցի (Արուճ)

Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը (Ս. Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ Ըստ շինարարական արձանագրության Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ.։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներսից պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոնք այժմ գրեթե անհետացել են։ Արուճում պահպանվել են նաև Բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) և այլ հուշարձանների ավերակներ։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։

Рубрика: Մայրենի, Գրականություն | Оставить комментарий

Մեծ Հայքի թագավորությունը դրածո թագավորների օրոք

Տիգրան IV-ի մահից հետո Արտաշեսյանների արքայատոհմն այլևս շարունակություն չունեցավ։ Հռոմը Հայաստանում գահ էր բարձրացնում Արտաշեսյան արքայատոհմի հետ հեռավոր արյունակցական կապ ունեցող անձանց, որոնց տրվում էին «Արտաշես» կամ «Տիգրան» դինաստիկական անուններ, և որոնք հավատարմության երդում էին տալիս իրենց հովանավոր կայսրին։
Օգոստոսի հեռագնա ծրագրի համաձայն՝ Հայաստանի թագավոր է նշանակվում Ատրպատական-Մարաստանի արքա Արիոբարզանեսը, որը հավանաբար մայրական կողմից ուներ Արտաշեսյան ծագում։ Այդ քայլով Հռոմը, ընդդեմ իր մշտական ախոյան Պարթևստանի, Արևելքում ձեռք էր բերում Հայաստան-Ատրպատական միացյալ և ուժեղ թագավորություն։ Սակայն Արիոբարզանեսի՝ Հայաստանի թագավոր նշանակվելը տեղիք տվեց բուռն ապստամբական ելույթների, որոնք 2թ. վերածվեցին հակահռոմեական հուժկա ապստամբության։ Այն ճնշելու համար Հայաստան ժամանեց հռոմեական զորքը։ Հերոսական ու համառ դիմադրությամբ հատկապես աչքի ընկավ Արտագերս ամրոցը։ Իսկ այն բանից հետո, երբ վերջապես հսկայական զոհերի գնով ամրոցը գրավվեց, և կողմերի միջև սկսվեցին բանակցություններ, բերդապահ Արդոնը անսպասելիորեն դաշնակահարեց հռոմեայի զորավարին, իսկ ինքն էլ ինքնասպան եղավ։
Читать далее

Рубрика: Պատմություն | Оставить комментарий

Արտաշատի պայմանագիրը

Ք. ա. 66թ. սեպտեմբերին Պոմպեոսի զորքը մոտեցավ Արտաշատին և բանակեց քաղաքից ոչ հեռու։ Անմիջապես սկսվեցին հայ-հռոմեական բանակցությունները։ Նախապես կայացած պայմանավորվածության համաձայն Տիգրան II-ը ժամանց Պամպեոսի ճամբար, որտեղ արժանացավ պատշաճ ու հարգալից ընդունելության, ինչպես գրում է Պլուտարքոսը, «Հռոմեացիները նրան ողջունեցին արքայավայել»։ Ըստ հաշտության պայմանագրի՝
Читать далее

Рубрика: Պատմություն | Оставить комментарий

Վահագնի ծնունդը

Երկնեց երկինք և երկիր,
Երկնեց ծով և ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի.

Рубрика: Մայրենի, Գրականություն | Оставить комментарий

He belongs to Two Cultures

»For me to live means to work.» Ivan Aivasovsky had the right to say this because during his lifetime he painted about 6,000 paintings, most of which were devoted to the sea. His love for the sea was endless. The pride of Russian art, widely known all over the world, he was the son of an Armenian merchant from the Crimea. In his storms and tempests, which he was so fond of painting, you can see the painter’s national character.

Рубрика: Անգլերեն | Оставить комментарий