Վահան Տերյան

Ծնվել է Ախալքաղաքի Գանձա գյուղում՝ հոգևորական ընտանիքում: Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից: Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, ում թոռը՝ Սուքիասը, ապա բանստեղծի հայրն էր: 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները: Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան: 1899 թվականի Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզանդյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ: Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործոնեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը:

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից: 1915 թվականին <<Մշակ>> թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների <<Երկիր Նաիրի>> շարքը:

1912 թվականին հիմնադրում է <<Պանթեոն>> հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գողծողություն:

1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած <<Հայաստանի պոեզիան>> և <<Հայ գրականության ժողովածու>> գրքերի ստեղծման աշխատանքներին: Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի <<Պեպո>>-ն Բաֆֆու <<Կայծեր>>-ի առաջին հատորը Շիրվանզադեի <<Չար ոգին>>-ն:

Запись опубликована в рубрике Մայրենի, Գրականություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий