Վերակառուցման քաղաքականությունը. Արցախյան շարժումը

Վերակառուցման քաղաքականությունը։ 1980-ական թվականների սկզբին խորհրդային տնտեսավարման համակարգը ճգնաժամի մեջ էր։ Խորհրդային միությունը, ունենալով հումքային հսկայական պաշարներ, ավելի ու ավելի էր հետ մնում Արևմուտքի զարգացած երկրներից; Տնտեսության անարդյունավետությունը բացասաբար էր ազդում երկրդի պաշտպանակության վրա։ 1980-ական թվականների սկզբին Խորհրդային միությունը սկսեց կորցնել մրցունակությունը Արևմուտքի հետ ռազմական տեխնոլոգիաների ոլորտում։ Երկրի տնտեսական հենքը դադարեց համապատասխանել համաշխարհային մեծ պետության կարգավիճակին։
Առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում ձեռքբերումները դարձան ավելի համեստ։ Երկրի բարձրագույն ղեկավարությունը հասկանում էր, որ անհրաժեշտ են բարեփոխումներ։ Սակայն ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի պահպանողական մեծամասնությունը չէր ցանկանում իր վրա վերցնել նման պատասխանատվության։ Ակնհայտ էր դառնում, որ բարեփոխումների համար անհրաժեշտ էր դարձնել երկրի ղեկավարությունը։ Վերակառուցման քաղաքականության սկիզբը 1985թ. գարնանը հռչակեց ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը։

Запись опубликована в рубрике Պատմություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий