Ֆոսֆորի շրջանառությունը

Կենսոլորտում ֆոսֆորի շրջանառությունը կապված է կենդանիների և բույսերի մեջ ընթացող նյութերի փոխանակության հետ: Ֆոսֆորի կենսաբանական և կենսաքիմիական դերը կենդանի բջջի կյանքում մեծ է: Այն մտնում է ուղեղի, կմախքի հյուսվածքների, խեցիների կազմի մեջ: Առանց ֆոսֆորի հնարավոր չէ սպիտակուցների սինթեզը: Ցամաքային բույսերի և ջրիմուռների բջիջների մեջ այդ կարևոր և անհրաժեշտ տարրի պարունակությունը կազմում է 0,01-0,1%, իսկ կենդանիների բջիջներում 0,1-ից մինչև մի քանի տոկոս:
Շրջանառության ընթացքում ֆոսֆորը հիմնականում կուտակվում է լճերում, ծովերում և գետաբերաններում:
Մեծ բերքի ժամանակ մեկ հեկտարից հանվում է մինչև 60կգ P2O5, իսկ մթնոլորտից տեղումների հետ այն չի վերադառնում, կամ կենսածին ֆիքսացիա օդից չի կառավարվում: Այդ պատճառով, ֆոսֆորի միացությունները, ինչպես նաև ազոտի միացությունները, ժամանակակից հողագործության կարևորագույն հանքային պարարտանյութերն են հանդիսանում: Բույսերի համար առավել մատչելի է միայն օրգանական միացությունների և հումուսի ֆոսֆորը: Հողերի հումուսային շերտը ֆոսֆորի միացությունների բնական կուտակիչ է հանդիսանում: Փաստորեն, ֆոսֆորի համար շտեմարան է հանդիսանում, ոչ թե մթնոլորտը այլ քարոլորտը: Ֆոսֆորի աննշան քանակություններ ջրերից վերադառնում են ցամաքային էկոհամակարգեր ձկնորսության շնորհիվ (ծովամթերք), ինչպես նաև ծովային թռչունների միջոցով: Սակայն ֆոսֆորը հիմնականում տեղափոխվում է մեկ ուղղությամբ ցամաքային լեռնային ապարներից դեպի ծովի հատակը:
Ֆոսֆորի հիմնականում աղբյուր են հանդիսանում հրաբխային ապարները (ապատիտներ) կամ էլ նստվածքային ապարները՝ ֆոսֆորիտները: Ջրում ապարների լվացման և լուծման արդյունքում անօրգանական ֆոսֆորը մտնում է շրջանառության մեջ:

Запись опубликована в рубрике էկոլոգիա. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий