Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսության պատճառով օդի աղտոտման երեք հիմնական աղբյուր կա՝ Քիմիական նյութերի՝ պարարտանյութերի, հերբիցիդների, պեստիցիդների օգտագործումը, որոնք օդն աղտոտում են թե արտադրության, թե կիրառության ընթացքում Զանազան վառելիքներով աշխատող տեխնիկական, Գյուղատնտեսական արտադրության մնացորդների այրումը և գյուղատնտեսության համար հողատարածություններ ազատելու և փայտածուխ արտադրելու նպատակով անտառի այրումը, որոնց պատճառով օդն աղտոտվում է կարծր մասնիկներով և ածխաթթու գազով։


Կենցաղ
Պարզվում է որ օջախի վրա ճաշ պատրաստելիս կնոջ ներշնչած թունավոր նյութերի քանակը 40 անգամ գերազանցում է Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից անվտանգ ճանաչված սահմանը։ Երեք ժամվա ընթացքում նա ներշնչում է քսան տուփ ծխախոտին համազոր քանակությամբ քաղցկեղ առաջացնող բենզապիրին։ Դա հավասար է արդյունաբերության մեջ աշխատող բանվորի ութ ժամերի ընթացքում կլանած թունավոր նյութերին։
Դա սթափեցնող փաստերը բխում են հետամնաց երկրներում ճաշ եփելու պայմանների վերլուծությունից։ Մեծ կենսազանգված ունեցող վառելանյութ (փայտը, բերքահավաքի մնացորդները, չոր գոմաղբը) շատ ծուխ է արտադրում։
Վառելանյութի ոչ լրիվ այրումը, ծխնելույզների և ընդհանուր օդափոխության բացակայությունը էկոլոգիական և առողջապահական խնդիրներ են առաջացնում։

Խոցի փայտ օգտագործող օջախներից կենցաղում գոյություն ունեն օդի այլ աղտոտիչներ։ Դրանցից է շինարարության մեջ օգտագործվող, մարդու առողջությանը սպառնացող, թունավոր գազեր արձակող ասբեստը։ Արհեստական հենքով գորգերում և պլաստմասաներից պատրաստված արտադրատեսակներում պարունակում են ճրիկամների և լյարդի խանգարումներ առաջացնող քիմիական նյութեր։ Կահույքի թեփատախտակներում որպես լցոն օգտագործվում են աչքերի, կոկորդի, մաշկի և լյարդի բորբոքում առաջացնող ֆենոլ ֆորմալդեհիրային խեժեր և այլն։ Օդի աղտոտիչներ են զանազան ներկերի, լաքերի, սոսինձների մեջ պարունակվող, լայնորեն օգտագործվող լուծիչները։

Запись опубликована в рубрике էկոլոգիա. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий